2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձություններից անցել է 10 տարի:
Ընդդիմության բողոքի ակցիաները, Միխեիլ Սաակաշվիլու իշխանությունը փոխելու պահանջով, սկսվեցին 2007 թվականի նոյեմբերի 3-ին: Ընդդիմությունը հայտարարեց նոյեմբերի 7-ին խորհրդարանի շենքի դիմաց «վրանների քաղաք» բացելու մասին:
Նույն օրերին Թբիլիսիում գոյություն ունեցող պետական հաստատությունների մոտ շարունակվում էր «ամոթանքի միջանցք» արշավը:
2007 թվականի նոյեմբերի 7-ին հանրահավաքը ավարտվեց ոստիկանության կողմից մասնակիցների ցրմամբ, արցունքաբեր գազի կիրառմամբ, մահակների, ռետինե փամփուշտների, ակուստիկ հրացանների և ջրցանի կիրառմամբ: Նույն երեկոյան, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժեցից հատուկ ուժերը, խափանվեց հեռուստաընկերության հեռարձակումը:
Ի պատասխան քաղաքական ճգնաժամի, այն ժամանակվա նախագահը, Միխեիլ Սաակաշվիլին, 15 օրով հայտարարեց արտակարգ իրավիճակ և նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ: