1 200 «խելացի տեսախցիկ» կհսկի, անցել է, թե ոչ ավտոմեքենան տեխնիկական զննում
Ներքին գործերի նախարարության վերլուծության և բարեփոխումների վարչության ղեկավար Բեքա Լիլուաշվիլու հայտարարությամբ, ավտոմեքենաների տեխնիկական զննման կատարման մասն անարդյունավետ է, քանի որ պարեկային անձնակազմների կողմից անցկացվում է ստուգում պատահականության սկզբունքով, անցել է, թե ոչ ավտոմեքենան տեխզննում:
«Ավտոմեքենաների տեխնիկական զննման կատարման մասն անարդյունավետ է, քանի որ պարեկային անձնակազմների կողմից անցկացվում է ստուգում պատահականության սկզբունքով, անցել է, թե ոչ ավտոմեքենան տեխզննում: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի նշված գործընթացին կցենք նաև տեսահսկման համակարգ, որը կավելացնի տեխզննման իրագործման անհրաժեշտությունը: 2019 թվականի բոլոր ավտոմեքենաների համար պարտադիր է դառնում տեխզննումը»,- հայտարարել է Բեքա Լիլուաշվիլին:
Նրա խոսքով, մինչև տարեվերջ կմոնտաժվի մոտ 1 200 «խելացի տեսախցիկ» ողջ Վրաստանի մասշտաբով: