Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն պնդում է, որպեսզի երկրում իշխող կուսակցության առաջնորդի ընտրություններ անցկացվեն, իսկ ինքն անձամբ մտադիր է մասնակցություն ցուցաբերել այդ ընտրություններին:
Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Զիմբաբվեի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, երկրի նախագահ Ռոբերտո Մուգաբեն հրաժարվում է կաթոլիկ քահանայի միջնորդությամբ զինվորականների հետ անցկացվող բանակցությունների արդյունքում հրաժարական տալ:
Նախագահը պնդում է, որպեսզի երկրում իշխող Զիմբաբվեի ազգային աֆրիկյան միություն` հայրենասիրական ճակատ կուսակցության առաջնորդի ընտրություն կազմակերպվի և միայն այդ ընտրություններում պարտության դեպքում է պատրաստ իշխանությունից հրաժարվել:
Մուգաբեի և զինվորականների միջև ընթացող բանակցություններում միջնորդ հանդիսանում է կաթոլիկ քահանա Ֆիդելիս Մուկոնորին: Հիշեցնենք, որ հենց Մուգաբեն ևս կաթոլիկ է: