Զվիադ Դվալին նշանակվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ
Զվիադ Դվալին նշանակվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետ՝ Միխեիլ Մաղլակելիձեի տեղակալի պաշտոնումնշանակվել է Զվիադ Դվալին։

Քննչական ծառայության պետը վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ տեղակալին։

Հանդիպման ժամանակ քննչական ծառայության պետի նոր տեղակալը աշխատակիցներին ներկայացրել է իր տեսլականը ապագա գործունեության վերաբերյալ և մաղթել հաջողություններ։

Այս պաշտոնում նշանակվելուց առաջ Զվիադ Դվալին զբաղեցնում էր Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տնտեսական վարչության պետի պաշտոնը։ Նա ունի երկարամյա աշխատանքային փորձ ինչպես իրավապահ մարմիններում, այնպես էլ մասնավոր հատվածում։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։