რუსეთმა გასულ ღამეს სუმის ოლქზე თავდასხმა განახორციელა, არიან დაშავებულები
Անցած գիշեր Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայի Սումիի մարզին։
Ռուսական ուժերը թիրախավորել են բնակելի տարածք։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքերից մեկում։ Վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։
«Բոլոր հարվածները հասցվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ինըհարկանի և երկհարկանի բնակելի շենքերին», – հայտարարել է նահանգապետ Իգոր Կալչենկոն։
Նրա խոսքով՝ հարված է հասցվել նաև երկաթուղուն, որտեղ վնասվել է ենթակառուցվածքը և մի քանի շինություն։