Մարիա Զախարովա – Ռուսաստանի դիրքորոշումների ձևավորումը տեղի է ունենում ոչ թե արտասահմանում ինչ-որ համաձայնագրերի հաշվին կամ որևէ կողմերի ջանքերով, այլ Ռուսաստանի Դաշնության ներսում

13:36, 12.03.2025

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է մարտի 11-ին Ջիդա քաղաքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անցկացված բանակցություններին։

Ինչպես նշել է նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Մոսկվայի դիրքորոշումը չի կարող ձևավորվել արտասահմանում, և հիմնական նորությունները պետք է սպասել հենց Ռուսաստանից։

«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումների ձևավորումը տեղի է ունենում ոչ թե արտասահմանում ինչ-որ համաձայնագրերի հաշվին կամ որևէ կողմերի ջանքերով, այլ Ռուսաստանի Դաշնության ներսում», – հայտարարել է Մարիա Զախարովան։

Նշենք, որ մարտի 11-ին Ջիդա քաղաքում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինան համաձայնել է անհապաղ դադարեցնել կրակը 30 օրով, եթե Կրեմլը ևս նման որոշում ընդունի։

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը Ուկրաինայի այս դիրքորոշումը կհայտնի Մոսկվային և հույս ունի, որ այն կընդունվի։

Նմանատիպ