Գուդաուրի-Կոբի ճանապարհին արգելվում է բեռնատարների տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի ճանապարհին արգելվում է բեռնատարների տեղաշարժը

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (ձյուն, քամի և ձնախառն անձրև) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Գերատեսչության տվյալներով, մնացած տեսակի ավտոտրանսպորտի  երթևեկությունն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանվող թունելներով»,- հայտնել են ճանապարհային դեպարտամենտից։