Ֆրանսիայում հաստատվել է Էբոլա վիրուսի առաջին դեպքը

16:52, 24.06.2026

Ֆրանսիայում հաստատվել է Էբոլա վիրուսի առաջին դեպքը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վարակվածը բժիշկ է, ով վերադարձել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։

Ֆրանսիայի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ բժշկին «անմիջապես տեղափոխել են մասնագիտացված բժշկական հաստատություն», և նրա վիճակը կայուն է։

Ի գիտություն՝ Կոնգոյում Էբոլայի բռնկումը սկսվել է մայիսին, սակայն փորձագետների գնահատմամբ՝ վիրուսը երկրում շրջանառվել է դրանից մի քանի շաբաթ առաջ ևս։

Կենտրոնական Աֆրիկայի այս երկրում Էբոլայի հետևանքով արդեն ավելի քան 260 մարդ է մահացել, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը։

Նմանատիպ