Ֆրանսիայի կատալոնացիները պատրաստ են ընդունել իսպանացի եղբայրներին
Ֆրանսիայի կատալոնացիները պատրաստ են ընդունել իսպանացի եղբայրներին

Ֆրանսիայի կատալոնացիները պատրաստ են ընդունել Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և նրա դաշնակիցներին, եթե նրանք ստիպված լինեն լքել Իսպանիան։

Պուչդեմոնի ֆրանսիացի կողմնակիցները իսպանական սահմանի մոտ պատրաստել են տներ՝ նախատեսված 200 հոգու համար։ Անձամբ Պուչդեմոնի համար պատրաստել են լողավազանով առանձնատուն, եթե իսպանական իշխանությունների կողմից հետապնդումներ ու ձերբակալություններ սկսվեն։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը՝ հղում անելով Հյուսիսային Կատալոնիայի ինքնորոշման կոմիտեի ղեկավար Ռոբեր Կազանովասին։ Հյուսիսային Կատալոնիա են անվանում ֆրանսիական Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտում կատալոնացիների բնակության շրջանը։

Ֆրանսիայի կատալոնացիները կողմ են հանդես գալիս իրենց ինքնավարության ընդայնմանը, սակայն չեն պայքարում Ֆրանսիայի կազմից դուրս գալու համար։