Ֆլորիդացի զույգը Amazon-ով 29.5 կգ մարիխուանա է ստացել
Ֆլորիդացի զույգը Amazon-ով 29.5 կգ մարիխուանա է ստացել

Ամերիկյան Օռլանդո քաղաքում բնակվող երիտասարդ զույգը (Ֆլորիդա) Amazon համացանցային ծառայության միջոցով ստացել է 29.5 կգ մարիխուանա։ Այդ փաստով իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են սկսել։

Տղամարդն ու նրա հարսնացուն համացանցային խանութում պատվիրել են երկու բեռնարկղ։ Ստանալով առաքանին՝ նրանք բեռնարկղերում հայտնաբերել են մարիխուանայի փաթեթներ, ինչի մասին անհապաղ հայտնել են ոստիկանությանը։

Դեպքի վայր ժամանած իրավապահներն առգրավել են թմրանյութն ու հետաքննություն սկսել։

Տղամարդը նշել է, որ ինքն ու իր հարսնացուն որոշ ժամանակ տանը չեն քնել, քանի որ վախեցել են, որ թմրավաճառականները կփնտրեն իրենց ապրանքը։