Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է իր աշխատանքը

21:12, 24.06.2026

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի խոսքով՝ Քուվեյթում գտնվող դեսպանատունն անմիջապես կվերսկսի Ամերիկայի քաղաքացիների համար նախատեսված հրատապ ծառայությունների մատուցումը, իսկ մյուս ծառայությունները կգործարկվեն փուլ առ փուլ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեսպանատունը վերաբացվել է Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում, որտեղ նա բարձրացրել է պետական դրոշը։

«Ամերիկյան դրոշը՝ ազատության, միասնության և անկախության խորհրդանիշը, այժմ կրկին հպարտորեն ծածանվում է Քուվեյթի երկնքում։ Քուվեյթը տարածաշրջանային անվտանգության և կայունության անփոխարինելի գործընկեր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անհամբերությամբ սպասում է համագործակցության բոլոր ոլորտներում մեր գործընկերության ամրապնդմանը»,- սոցիալական քսանցում գրել է Ռուբիոն։

Ի գիտություն՝ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը փակվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողություններ էին սկսվել, և Թեհրանը հարվածներ էր հասցրել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։

Նմանատիպ