Քննչական ծառայությունը ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու փաստի հիման վրա ձերբակալել է երկու հոգու
Քննչական ծառայությունը ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու փաստի հիման վրա ձերբակալել է երկու հոգու

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու փաստի հիման վրա ձերբակալել են երկու հոգու:

Հետաքննության տեղեկությամբ, 2016 թվականի դեկտեմբերից՝ 2017 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում, մեղադրյալները, ուրիշին պատկանող գումարներին խարդախությամբ տիրանալու նպատակով, գնել են BMW X5 մոդելի 5 չաշխատող ավտոմեքենա, իսկ մնացած դեպքերում գնել են միայն մեքենայի հիմքը: Դրանից հետո, մեղադրյալներից մեկը նշված տրանսպորտային միջոցների ապահովագրության համար վարկ վերցնելու նպատակով, դիմել է ֆինանսական կազմակերպությանը:

Գործի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը որպես պատիժ նկատի ունի կալանավորում 6-ից 9 տարով»,- ասվում է քննչական ծառայության տեղեկությունում: