Քաղաքական նոր բանտարկյալի առաջացումը Գոգա Օնիանիի տեսքով, երկրի ժողովրդավարության և անվտանգության մարտահրավեր է. Գիգա Բոկերիա
Քաղաքական նոր բանտարկյալի առաջացումը Գոգա Օնիանիի տեսքով, երկրի ժողովրդավարության և անվտանգության մարտահրավեր է,- այս հայտարարությունը արել է «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկը, Գիգա Բոկերիան՝ Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության հետ անցկացված հանդիպումից հետո:
Նրա խոսքով, Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության այցը անչափ կարևոր է, քանի որ այս երկիրը այն առաջնորդ երկրներից է, որը աջակցել և աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը:
«Մոտենում է Արևելյան համագործակցության գագաթնաժողովը և այս աշխարհաքաղաքական պահին մեր անվտանգության մարտահրավերների, Ռուսաստանի ագրեսիայի և Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման մասին տեղեկության փոխանակումը անչափ կարևոր է: Շոշափել ենք նաև մեր ներքին խնդիրները և բնականաբար, այն ծանր իրավիճակը, որն ստեղծվել է երկրի ներում: Գոգա Օնիանիի տեսքով երեկ առաջացած նոր քաղբանտարկյալը ամենակարևոր հարցերից էր, որը մենք քննարկեցինք, քանի որ սա մարտահրավեր է ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժերի, ընդդիմության և Գոգա Օնիանիի, այլև մեր երկրի ժողովրդավարության և վերջին հաշվով՝ անվտանգության համար»,- հայտարարել է Բոկերիան: