Օդանավակայանում պայթուցիկ սարքավորման մասին տեղեկությունը կեղծ է եղել: Այս մասին Առաջին ալիքի լրագրողին հայտնել են իրավապահները:
Նշված տեղեկությունը Առաջին ալիքին հայտնել են նաև ՆԳՆ-ում:
Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, օդանավակայանը վերականգնել է աշխատանքը:
Քիչ առաջ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հայտարարվել էր տարհանում:
Տարհանման պատճառով, ուշացան չվերթները Թել-Ավիվի, Աստանայի և Թեհրանի ուղղությամբ: