Վրաց ռեգբիստները վերադարձել են հայրենիք
Վրաց ռեգբիստները վերադարձել են հայրենիք

«Շատ բարդ հանդիպում էր, ասեմ ավելին այնպիսի հանդիպում էր, որի անցկացման հնարավորությունը ցավոք մեզ  հաճախ չի տրվում»,- այսպես է գնահատել Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի ավագ Մերաբ Շարիքաձեն Կարդիֆում երկու օր առաջ անցկացված թեստ հանդիպումը, որի ընթացքում Վրաստանի հավաքականը 6:13 հաշվով պարտվել է հզոր ՈՒելսի հավաքականի մոտ:

Վրաց մարզիկները հայրենիք են վերադարձել այսօր: Օդանավակայանում նրանց դիմավորել են երկրպագուները:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին նման ցավաքաշության համար, չնայած պարտությանը կարող եմ ասել որ լավ հանդիպում էր: Հանդիպման ավարտին արդեն մենք էինք թելադրում խաղի կանոնները և հնարավորություն ունեինք նույնիսկ հավասարեցնել հաշիվը: Հույս ունեմ, որ ապագայում ամեն ինչ կփոխվի և մենք կուրախացնենք մեր երկրպագուներին»,-ասել է Շարիքաձեն:

Հիշեցնենք, Վրաստանի հավաքականը իր հերթական թեստ հանդիպումը անց է կացնելու նոյեմբերի 25-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի դեմ: