Հռոմում անց կացվող պարասուսերամարտի աշխարհի առաջնությանը վրաց մարզուհի Իրմա Խեցուրիանին նվաճել է ոսկե մեդալ:
Խեցուրիանին ընտրական փուլում հաղթել է հույն, իտալացի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին:
Կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար Իրման մրցել է լեհ Պաչեկի հետ և հաղթել 15:6 հաշվով: Կիսաեզրափակիչ փուլում Խեցուրիանին 15:10 հաշվով պարտության է մատնել ևս մեկ լեհ մարզիկին, իսկ եզրափակիչ հանդիպմանը նույն հաշվով պարտության է մատնել Տաիլանդի ներկայացուցչին և դարձել աշխարհի չեմպիոն:
Այսօր մեդալներ է խաղարկվելու Ռապիրա անվանակարգում, որտեղ ոսկե մեդալ նվաճելու համար Խեցուրիանին հանդես է գալու «Բ» խմբում:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է ևս մեկ վրաց մարկին, գործող աշխարհի չեմպիոն Նինա Թիբիլաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan