Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը կլինի Ֆաթմա Սերեն Յազգանը,- այս մասին տեղեկությունը Առաջին ալիքին հաստատել են Թուրքիայի դեսպանությունում:
Ֆաթմա Սերեն Յազգանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության և վերլուծական վարչության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նա Վրաստանում փոխարինելու է Զեքի Լևենթ Գումրուքչուին, ում իրավասությունների ժամկետը լրանում է և նա Վրաստանից մեկնելու է նոյեմբերի 16-ին:
Ֆաթմա Սերեն Յազգանը Թուրքիայի դեսպանի պաշտոնում է նշանակվելու նույնպես չորս տարի ժամկետով: