Վրաստանի և Գերմանիայի միջև գաղտնի տեղեկության փոխանակման և երկուստեք պաշտպանության մասին պայմանագիր է կնքվել
Վրաստանի և Գերմանիայի միջև գաղտնի տեղեկության փոխանակման և երկուստեք պաշտպանության մասին պայմանագիր է կնքվել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության լիազոր դեսպան Հայկե Փաիչը «Վրաստանի կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկության փոխանակման և երկուստեք պաշտպանության մասին» պայմանագիր են ստորագրել:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:

 

Նրանց տեղեկությամբ, պայմանագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության գործընթացում փոխանակված և ստեղծված գաղտնի տեղեկության երկուստեք պաշտպանությունը կարգավորող իրավական նորմերի ձևավորումը, որը կաջակցի Վրաստանի և Գերմանիայի կողմից ընդհանուր կամ համաշխարհային մարտահրավերներին համապատասխան արձագանքմանը: