Վրաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել
Վրաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել

Վրաստանում առաջին պաշտոնական այցով գտնվում է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը: Այցի շրջանակներում, Ալոունսիո Նունե Ֆերեյրային սկզբում հյուրընկալել են արտաքին գործերի նախարարությունում: Երկու երկրների նախարարները հանդիպում են անցկացրել փակ դռների ետևում, իսկ այն ավարտելուց հետո՝ ստորագրել երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության պայմանագիր:

Արտաքին գործերի նախարարությունից հետո Ալոունսիո Նունե Ֆերեյրան այցելելու է Հերոսների հրապարակ՝ հարգելու Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դնելու հուշահամալիրին:

Պաշտոնական այցի շրջանակներում, Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին հյուրընկալելու են նաև Վրաստանի նախագահը, վարչապետը և փոխվարչապետը: