Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է «Վրաստանի Երկաթգիծ» ընկերության գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեին:
Այս մասին Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ:
Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականին Թբիլիսիում, նա ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարանները: Մագիստրատուրան ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: 2010 թվականին INSEAD բիզնես դպրոցում ստացել է MBA-ի կարգավիճակ: Մինչև 2013 թվականը աշխատել է Վրաստանի միջազգային էներգետիկական ընկերությունում գլխավոր տնօրենի պաշտոնում:
Ինչ վերաբերում է գործող նախարարին, ապա Դմիտրի Քումսիշվիլին վերադառնում է էկոնոմիկայի նախարարություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan