Վրաստանի քաղաքացիների 66%-ը վստահում է Եվրամիությանը. Հարցում
Վրաստանում նկատվում է բնակչության կողմից Եվրամիության աջակցությամբ ավելացում,- այս մասին ասված է Եվրամիության կողմից Արևելյան համագործակցության երկրներում անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքներում:
Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, 2017 թվականի մարտից՝ մայիսը, Վրաստանում հարցվել է ավելի քան 1000 մարդ:
Հիմնական արդյունքները այսպիսին են.
- Բնակչության կողմից Եվրամիության աջակցության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6%-ով
- Վրաստանի քաղաքացիների 83%-ը համարում է, որ Վրաստանը Եվրամիության հետ ունի լավ հարաբերություններ
- Վրաստանի քաղաքացիների 66%-ը վստահում է Եվրամիությանը
- Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին (58%) լավ է տեղեկացված Եվրամիության ֆինանսական աջակցության մասին:
- Վրաստանից բացի Եվրամիությունը հանրային կարծիքի հարցում է անցկացրել նաև Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: