Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելը Ռուսաստանի իրավասությունն է. Զուրաբ Աբաշիձե
Չունենք որևէ լծակ, որպեսզի ստիպենք ռուսական կողմին, ընդունել այս կամ այն որոշումը վիզային ռեժիմի առնչությամբ, սա ամբողջությամբ նրանց իրավասությունն է, եթե Ռուսաստանը ունենա նախաձեռնություն և այս թեմայով զրուցելու ցանկություն, ապա մենք պատրաստ ենք զրուցել,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Պրահայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ հանդիպումից առաջ:
Աբաշիձեի մեկնաբանմամբ, Վրաստանը Ռուսաստանը քաղաքացիների համար չեղարկել է վիզայի պահանջները և զբոսաշրջության աջակցության նպատակով, այլ երկրների քաղաքացիների նման, Ռուսաստանի քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կարող են մնալ Վրաստանում:
Ռուսական կողմը 2016 թվականին մասամբ հեշտացրել էր վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:
Նշենք, որ վաղը, նոյեմբերի 16-ին, Պրահայում, անցկացվելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը: