Պետական անվտանգության ծառայություն․ Բերշուեթի գյուղի հարակից տարածքում Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարվա հունիսի 22-ին Գորիի մունիցիպալիտետի Բերշուեթի գյուղի մերձակայքում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում։
«Ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացու ազատ արձակման գործընթացում ակտիվորեն կիրառվել են կենտրոնական իշխանությունների ձեռքի տակ եղած բոլոր համապատասխան գործիքները, այդ թվում՝ Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) կողմից գործարկվող «թեժ գիծը»։
Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ աշխատանքը օկուպացված տարածքներում ապօրինի կալանքի տակ գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։