Վրաստանի նախագահը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալին
Վրաստանի նախագահը հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Լեհաստանում պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Լեհաստանի Սենատի մարշալ Ստանիսլավ Կարչևսկիին:

Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, հիմնական քննարկվելիք թեմաների միջև Լեհաստանի կողմից Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի աջակցությունը, բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակը և խորհրդարանական հարաբերությունների խորացումն էր:

 

Վրաստանի նախագահը ողջունել է խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը:

Հանդիպմանը ընդգծվել է բազմակողմ խորհրդարանական ձևաչափներում համագործակցության կարևորությունը, ինչպիսիք են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովները:

Կողմերը խոսել են նաև Արևելյան համագործակցության և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքների մասին:

Խոսքը վերաբերել է Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակին և Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին: Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ներկայացուցիչներին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության համար: