Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց վիզա մուտքի ռեժիմը թույլ է տվել Վրաստանի շատ քաղաքացիների Եվրոպա ուղևորվել և օրենսդրության խախտմամբ փորձել այնտեղ մնալ։
Պաշտոնական տվյալներով՝ Վրասատանի մոտ 10 հազար քածաքացիներ օգտվել են ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի ուժի մեջ մտնելուց, և այցելելով եվրոպական երկրներ՝ սահմանված ժամկետներում չեն վերադարձել հայրենիք։
Ինչպես հայտնել են եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարարի գրասենյակից, այս տարվա մարտի 28-ից Վրաստանի Շենգենյան համաձայնագրի երկրներ է ուղևորվել ավելի քան 162 հազար քաղաքացի (խոսքը հիմնականում զբոսաշրջիկների մասին է)։ Սահմանված ժամկետներում հայրենիք չի վերադարձել 9875-ը։