Վրաստանի կառավարությունը ստեղծում է աբխազերեն լեզվի պաշտպանության և զարգացման պետական ծրագիր
Վրաստանի կառավարությունը ստեղծում է աբխազերեն լեզվի պաշտպանության և զարգացման պետական ծրագիր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության կառավարության այսօրվա նիստին:
Վարչապետը համարում է, որ աբխազերեն լեզվի պաշտպանության և զարգացման պետական ծրագիրը վստահության վերականգնման գործընթացում կարևոր հիմք կլինի:
«Հոկտեմբերի 27-ը աբխազերեն լեզվի օրն է: Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել, հատկապես մեր աբխազ եղբայրներին և քույրերին: Ծրագիրը հաշվի է առնում բազմակողմ միջոցառումներ: Իհարկե, տրամադրված կլինի համապատասխան բյուջե և վստահ եմ, որ հանրությունը ակտիվ կներգրավվի այս ծրագրի իրականացմանը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: