«Վրաստանի երկաթգիծ» բաժնետիրական ընկերության նոր տնօրենի անունը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են «Վրաստանի երկաթգիծ»-ում:
Նրանց տեղեկությամբ, այս պահի դրությամբ, գլխավոր տնօրենի պարտականությունները կատարում է ընկերության ֆինանսական տնօրեն Իրակլի Տիտվինաձեն:
Նոր գլխավոր տնօրենին հաստատելու է հոգաբարձական խորհուրդը:
«Վրաստանի երկաթգծի» նախկին գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշանակել է ֆինանսների նախարար: