Վրաստանը կանգնած է զարգացման ճանապարհին. Լինաս Լինկևիչուս
Արևելյան համագործակցության վեհաժողովի բանաձևում պետք է պատկերվի Վրաստանի նկատմամբ հզոր աջակցություն,- այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարել է Բրյուսելում, մինչ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Ինչպես նշել է նախարարը Եվրամիությունը պետք է տա ավելին այն երկրներին, ովքեր պատրաստ են դա ընդունել:
«Պետք է շարունակենք աշխատանքը արևելյան համագործակցության ծրագրի վրա, Վրաստանը հասել է լուրջ հաջողությունների և այդ հաջողությունները պետք է պատկերվեն գալիք վեհաժողովի բանաձևում: Չնայած դրան Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները»,-ասել է Լինկևիչուսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan