Վոլոդիմիր Զելենսկի․ Հաստատել եմ Ուկրաինայի անվտանգության ծառայության 40-օրյա գործողությունը՝ Ռուսաստանին պատերազմն ավարտելուն ստիպելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ/SBU) 40-օրյա օպերացիան՝ Ռուսաստանին պատերազմն ավարտելուն հարկադրելու նպատակով։
«Հաստատվել է ծառայության 40-օրյա օպերացիան՝ ագրեսոր պետության վրա ազդեցություն գործելու նպատակով՝ պատերազմի ավարտը խրախուսելու համար»,- սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ մի քանի ամիս շարունակ անվտանգության ծառայությունը պատշաճ կերպով գլուխ է հանել իր գործից ռազմաճակատի գծում ուկրաինական դիրքերի պաշտպանության հարցում՝ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման շնորհիվ։
Զելենսկին նշել է, որ «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնը կարողացել է ոչնչացնել օկուպացիոն ուժերի անձնակազմի և տեխնիկայի զգալի մասը։
«Կարևոր է, որ անվտանգության ծառայությունն արդեն մի քանի ամիս է, ինչ ռազմաճակատում ուկրաինական դիրքերի պաշտպանության բարձրագույն ցուցանիշներ է ցուցադրում՝ տարբեր տեսակի դրոնների օգտագործման շնորհիվ։ «Ալֆա» հատուկ գործողությունների կենտրոնն առաջատարն է օկուպացիոն ուժերի անձնակազմին և տեխնիկային հարվածելու արդյունքներով։ Առանձին քննարկել ենք Ուկրաինայի ներքին անվտանգության առջև ծառացած մարտահրավերները։ Շնորհակալություն մեր պետությունն ու ուկրաինացիներին պաշտպանելու համար»,- սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։