Վլադիմիր Պուտին․ «Նացիստական Գերմանիան Խորհրդային Միությանը մեղադրեց հարձակում նախապատրաստելու մեջ, և դա շարունակվում է մինչ օրս»

21:09, 23.06.2026

«Նացիստական Գերմանիան Խորհրդային Միությանը մեղադրեց հարձակում նախապատրաստելու մեջ, և դա շարունակվում է մինչ օրս»,– այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի պնդմամբ՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Խորհրդային Միությունն ամեն ինչ արել է հակամարտությունից խուսափելու համար և եվրոպական բոլոր տերություններին դաշինք է առաջարկել ագրեսիվ գերմանական ռեժիմի՝ նացիստական ռեժիմի դեմ։

«Նրանք, միևնույն է, խուսափում էին դրանից և առաջինն էին, ովքեր պայմանագրեր կնքեցին Հիտլերի հետ։ 1938 թվականին ո՞վ ստորագրեց պայմանագիրը։ Նրանք՝ արևմտականները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան»,– հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այն ժամանակ Բրիտանիայի վարչապետը ժամանեց Լոնդոն, իջավ ինքնաթիռից և բացականչեց․ «Ես ձեզ խաղաղություն եմ բերել»։ «Բայց, պետք է խոստովանել, ավելի խելամիտ մարդիկ ասացին․ «Դե, հիմա պատերազմն անխուսափելի է»։ Եվ հենց դա տեղի ունեցավ, ու հետո նրանք դիմակայեցին Խորհրդային Միությանը։ Իսկ հետո, հենց այնտեղ՝ նույն օրերին, նացիստական Գերմանիան սկսեց մեղադրել Խորհրդային Միությանը գրեթե հարձակման, գրեթե հարձակում նախապատրաստելու մեջ։ Հիմարություն է։ Եվ այդպես շարունակվում է ամեն ինչ։ Եվ, ցավոք, դա շարունակվում է մինչ օրս»,– նշել է Պուտինը։

Նմանատիպ