Վանո Մերաբիշվիլին կարող է ազատ արձակվել
Վանո Մերաբիշվիլին կարող է ազատ արձակվել

Վրաստանի թիվ մեկ բանտարկյալ, ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բանտարկության մեջ անցկացրել է իր ազատազրկման ժամկետի 2/3-ը և կարող է ակնկալել պայմանական վաղաժամ ազատ արձակում։ Կառավարությանն ուղղված նման հիշեցմամբ է հանդես եկել նախկին իշխող, ներկայում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ օգտագործելով «քաղբանտարկյալ» տերմինը։ Նա կարող է ազատ արձակվել մինչ այս տարվա վերջ։ Անավարտ քրեական գործերը սահմանափակում են Վրաստանի երբեմնի հաջողակ նախարարի քաղաքական ակտիվությունը։

Մերաբիշվիլին ճաղերի հետևում էր հայտնվել 2013 թվականի մայիսին։ Նա դատապարտված է 4 գործերով։

Իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչը նշել է, որ իշխանությունը կգործի՝ համապատասխան օրենսդրության և ընթացակարգային նորմերի. եթե կլինեն ազատ արձակման հիմքեր՝ նա ազատ կարձակիվի, եթե ոչ՝ կշարունակի կրել մնացյալ պատժաժամկետը։