Սուլխան Թամազաշվիլին Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարին
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, առաջին տեղակալ Ռոնի Մեսխիի հետ միասին, Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտում աշխատանքային հանդիպում է անցկացրել և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին՝ ոստիկանության գնդապետ Մայզեր Խվարեշիային։
Սուլխան Թամազաշվիլին շնորհավորել է նորանշանակ տնօրենին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։ Իսկ Իմերեթիի ոստիկանության նախկին տնօրեն Ռամազ Թաթարաշվիլիին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար։
Մայզեր Խվարեշիան ներքին գործերի նախարարությունում աշխատանքի բազմամյա փորձ ունի։