Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար
Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը վերընտրվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական կոմիտեի 7 անդամներից 5-ը փոխվել են:
Ցզինպինից զատ՝ Կենտկոմում իր տեղն է պահպանել նաև պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը:
Չինաստանի Կոմկուսի կենտկոմի 19-րդ համագումարի առաջին լիագումար նիստում ընտրվել է Կենտկոմի քաղբյուրոյի նոր կազմը, որում ներառվել է 25 մարդ՝ այդ թվում մի կին:
Չինաստանի Կոմկուսի պատվիրակները 19-րդ համագումարի շրջանակում քվեարկել են կուսակցության կանոնադրությունում երկրի ղեկավար Սի Ցզինպինի անունը ներառելու համար:
Իր անվան ներառմամբ փաստացի Սի Ցզինպինը նույն շարքին դասվեց մաոիզմի հիմնադիր և Չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունի հետ։
Ի դեպ, Ցզինպինը Ցզեդունից հետո դարձել է Չինաստանի պատմության մեջ 2-րդ ղեկավարը, որի անունը Կոմկուսի կանոնադրությունում է ներառվել դեռևս կենդանության օրոք: