Սիրիայում և Իրաքում կոալիցիայի հարվածների հետևանքով 786 խաղաղ բնակիչ է զոհվել. Պենտագոն
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողության սկսվելու պահից ի վեր առնվազն 786 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հաղորդվում է Իրաքում և Սիրիայում 2014 թ. օգոստոսի 8-ից մի խումբ երկրների կողմից իրականացվող Inherent Resolve գործողության շտաբի զեկույցում:
«Գործողության շտաբի գնահատմամբ՝ առնվազն 786 քաղաքացիական անձ ոչ դիտավորյալ սպանվել է կոալիցիայի ուժերի հասցրած հարվածների հետևանքով՝ այն պահից ի վեր, ինչ սկսվել է գործողությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
«Կոալիցիան 2014 թ. սեպտեմբերից 2017 թ. սեպտեբերին հասցրել է 27566 ավիահարված,- ասվում է փաստաթղթում:- Տվյալ շրջանում 1266 հաղորդում է ստացվել խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին»:
Պենտագոնն իր կայքում հայտնել է, որ Inherent Resolve գործողության համար ԱՄՆ ընդհանուր ծախսն ընթացիկ տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 14,3 մլրդ դոլար: