Սիդնեի դպրոցում ավտոմեքենան բախվել է դպրոցին. կա 2 զոհ
Սիդնեի դպրոցում ավտոմեքենան բախվել է դպրոցին. կա 2 զոհ

Ավստրալիայի  Սիդնեյ քաղաքի արվարձաններից մեկում, ավտոմեքենան բախվել է դպրոցի շենքին։ Վթարի հետևանքով երկու երեխա զոհվել է, 23-ը՝ վնասվածքներ ստացել:

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել դպրոցի այն հատվածին, որտեղ այդ ժամանակ դաս էր ընթանում:

Ավտոմեքենայի ղեկին 52-ամյա կին է եղել: Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ իրավապահ մարմինները «պատահարը չեն դիտարկում որպես կանխամտածված գործողություն»: