Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Մեծ մրցանակի հաղթողի տիտղոսը նվաճեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը: «Մերսեդեսի» ֆինն արշավորդ Վալտերի Բոտասը գրավել է երկրորդ տեղը, իսկ «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը գրանցել է երրորդ արդյունքը:
Նախորդ փուլում Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսն ապահոված բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես») գրավեց չորրորդ տեղը:
Մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակից առաջ բրիտանացի արշավորդն ունի 345 միավոր, իսկ Սեբաստիան Ֆետելը 302 միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակող Վալտերի Բոտասը հավաքել է 280 միավոր:
Հիշեցնենք, որ նախորդ՝ Մեքսիկայի Մեծ մրցանակում Լյուիս Հեմիլթոնը չորրորդ անգամ հռչակվել էր Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan