Սաակաշվիլիի որդուն երկու ժամից ավելի պահել են Կիևի օդանավակայանում
Սաակաշվիլիի որդուն երկու ժամից ավելի պահել են Կիևի օդանավակայանում

Կիևի Բորիսպոլ օդանավակայանում սահմանին պահել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կրտսեր որդուն՝ Նիկոլոզին Վրաստանի Պետական պահպանության ծառայության աշխատակցի հետ միասին:

Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նրանք ունեն սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն իրենց արդեն երկու ժամ է՝ պահում են առանց պատճառը բացատրելու:

Ավելի ուշ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Նիկոլոզին վերադարձրել են:

«Վերջապես տվեցին ավիաընկերության ներկայացուցչի միջոցով, կարծես նա դեռահաս չէ, այլ ինչ-որ ծանրոց: Բայց մինչ ես այնտեղ կանգնած էի, ամենաթողության և օրենքի խախտման շատ այլ պատմություններ լսեցի մի քանի այլ ուղևորներից, ուստի եթե անօրինականությունը միայն ինձ վերաբերեր, ես այսպես հրապարակայնորեն չէի պատասխանի»,- գրել է Սաակաշվիլին: