Ռուս հաղորդավար Բորիս Նոտկինին մահացած են գտել
Ռուս հաղորդավար Բորիս Նոտկինին մահացած են գտել

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Բորիս Նոտկինին մահացած են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

«Հեռուստահաղորդավար Բորիս Նոտկինին այսօր մահացած են գտել», – ասել է գործակալության աղբյուրը՝ չմանրամասնելով նրա մահվան հանգամանքները:

Իրավապահ մարմիններից տեղեկացրել են, որ վարկածներից մեկի համաձայն՝ 75-ամյա հաղորդավարը կարող է ինքնասպանություն գործած լինել: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Mash ալիքի հաղորդմամբ՝ նրա մարմնի մոտ գրություն են հայտնաբերել, որում հաղորդավարը նշել է, որ «ինքնակամ է հեռանում կյանքից և հոգնել է տանջանքներից»:

Նա « TV կենտրոն» հեռուստաալիքի ղեկավարներից մեկն էր, «Բորիս Նոտկինը հրավիրում է» հաղորդաշարի վարողն ու հեղինակը։