Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծը

17:53, 24.06.2026

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Ռումինիայի և Մոլդովայի միավորման մասին օրինագիծը, որը ներկայացրել էր եվրախորհրդարանական Դիանա Շոշոակեն։

Ռումինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Շոշոակեի օրենսդրական նախաձեռնությունը Պատգամավորների պալատ է ներկայացվել այս տարվա փետրվարին։

Հատկանշական է, որ օրինագիծն անցել է այսպես կոչված «լռելյայն ընդունման» ընթացակարգով, որի համաձայն՝ օրինագիծն ավտոմատ կերպով ընդունված է համարվում, եթե 45 օրվա ընթացքում այն չի քննարկվել և չի մերժվել լիագումար նիստում։

Պատգամավորների պալատի որոշումը վերջնական չէ։ Օրինագիծն այժմ քննարկման կուղարկվի Սենատ, որը հանդիսանում է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատը։ Եթե Սենատը չհաստատի նախաձեռնությունը, օրինագիծը չի կարող ուժի մեջ մտնել։

Նմանատիպ