Ռաֆայել Նադալը՝ US Open-ի հաղթող
Ռաֆայել Նադալը՝ US Open-ի հաղթող

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը նվաճել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով հարավաֆրիկացի Կևին Անդերսոնին՝ 6/3, 6/3, 6/4: Հանդիպումը տևել է 2 ժամ 27 րոպե:

Սա 31-ամյա Նադալի 16-րդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:

Հավելենք, որ Նադալն այս հաղթանակի շնորհիվ վաստակել է 3,700,000 դոլար և 2000 վարկանիշային միավոր: