Պետք է դադարեցվի բառացի հարձակումը օմբուդսմենի և նրա գերատեսչության վրա. Նիլս Մուժնեյսկի
Ունեմ տեղեկություն, որ մի քանի բարձրպաշտոնյա ժողովրդական պաշտպանին հիշատակել են բացասակա համատեքստում: Սա վտանգ է ստեղծում այս ապարատի աշխատանքին, ինչը վրդովմունք է առաջացնում,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնեյսկին՝ FrontNews.eu-ի հետ զրույցում:
Մուժնեյսկին նշել է, որ նման հայտարարությունները վտանգ են ստեղծում օմբուդսմենի ապարատի աշխատանքի արդյունավետությանը:
«Ցանկացած ժողովրդական պաշտպան պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, վերստուգել կառավարության իրավասությունը և իրավասության չարաշահման դեպքում տալ համապատասխան արձագանք»,- հայատարարել է Մուժնեյսկին:
Նրա խոսքով, երկրի համար կենսականորեն կարևոր է, կառավարությունը չմիջամտի ժողովրդական պաշպանի գործունեությանը:
«Պետք է դադարեցվի բառացի հարձակումը օմբուդսմենի և նրա գերատեսչության վրա»,- նշել է Նիլս Մուժնեյսկին՝ FrontNews.eu-ի հետ զրույցում:
Ուչա Նանուաշվիլու այսպես կոչված Ցիանիդիի գործի առնչությամբ արված հայտարարությանը արձագանքել է Թեա Ծուլուկիանին, նրան անվանելով «առաջին անարդար օմբուդսմենը Վրաստանում»: