Պատրաստ եմ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ. Դոնալդ Թրամփ
Պատրաստ եմ հանդիպել Կիմ Չեն Ինի հետ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ անձնական հանդիպման ու զրույցի։

«Ես պատրաստ եմ նստելու և զրուցելու բոլոր նրանց հետ, ում հետ հարկ համարեմ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Նա նաև նշել է, որ չի կարծում, թե դա հանդիսանում է թուլության կամ ուժի նշան։

«Կարծում եմ՝ մարդկանց հետ բանակցելն այդքան էլ վատ չէ։ Այդ իսկ պատճառով ես, իհարկե, բաց եմ Կիմ Չեն Ինի հետ երկխոսության համար»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ կարծում է, որ «ժամանակը դեռևս չի եկել»։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային առնչվող իրավիճակում ակնկալում է ՌԴ նախագահի կողմից օգնություն։