Չիլիում նախագահական ընտրություններ են. Պինյերան մտադիր է իշխանության վերադառնալ
Չիլիում նախագահական ընտրություններ են: Տեղական օրենսդրության համաձայն՝ ներկայիս նախագահ Միշել Բաչելետեն չի կարող նորից առաջադրվել, հաղորդում է Euronews-ը:
Ամենաբարձր պետական պաշտոնի համար 8 թեկնածու է առաջադրվել: Ընտրական մարաթոնի անվիճելի առաջնորդը նախկին նախագահ Սեբաստիան Պինյերան է, որը երկիրը ղեկավարել է 2010-ից մինչև 2014 թվականը: Վերջին հարցումների համաձայն՝ Չիլիի ընտրողների շուրջ 40 տոկոսը պատրաստ է նրան տալ իր ձայնը:
Եթե այսօրվա քվեարկության արդյունքում ոչ մի թեկնածու չկարողանա ձայների մեծամասնությունը ստանալ, ապա դեկտեմբերին Չիլիում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:
Հեղինակ -
Edgar Barsegyan