Ուրախ եմ, որ նման առանձնահատուկ պրոֆեսիոնալիզմով նախարարության հետ ենք հարաբերություն ունեցել, որը ղեկավարում է այսպիսի լավ նախարար. Թուրքիայի դեսպանը՝ ՆԳՆ-ում
Թուրքիայի Հանրապետության դեսպան Զեքի Լևենթ Գումրուքչուն, Վրաստանում չորսամյա դիվանագիտական ծառայության ավարտին, այցելել է ներքին գործերի նախարարություն:
Թուրքիայի դեսպանը հանդիպել է ներքին գործերի նախարարին:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հանդիպմանը Գիորգի Մղեբրիշվիլին օգոստոս-սեպտեմբերին, անտառային հրդեհների դեմ պայքարի ժամանակ Թուրքիայի Հանրապետության կառավարության աջակցության համար շնորհակալություն է հայտնել:
Իր հերթին, Զեքի Լևենթ Գումրուքչուն բարձր է գնահատել այն սերտ և արդյունավետ հարաբերությունները, որոնք գոյություն ունեն Վրաստանի և Թուրքիայի իրավապահ կառուցների միջև:
Վրաստանի ՆԳ նախարարը Թուրքիայի Հանրապետության դեսպանին երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհակալություն է հայտնել և հաջողություն մաղթել ապագա գործունեությունում:
Ուրախ եմ, որ նման առանձնահատուկ պրոֆեսիոնալիզմով նախարարության հետ ենք հարաբերություն ունեցել, որը ղեկավարում է այսպիսի լավ նախարար: Հավատում եմ, որ նոր դեսպանի հետ ևս կունենաք արդյունավետ հարաբերություններ»,- հայտարարել է Զեքի Լևենթ Գումրուքչուն: