Շվեդիան՝ եվրաինտեգրման ճանապարհին եղել և մնում է Վրաստանի գլխավոր գործընկերներից մեկը. Դիմիտրի Ցքիտիշվիլի
Շվեդիան՝ եվրաինտեգրման ճանապարհին եղել է և մնում է Վրաստանի գլխավոր գործընկերներից մեկը,- այս հայտարարությունը արել է արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Դիմիտրի Ցքիտիշվիլին՝ Շվեդիայի խորհրդարանի նախագահի երկրորդ տեղակալի և Վրաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումից հետո:
«Հանդիպմանը խոսքը վերաբերել է Շվեդիայի և Վրաստանի միջև, այդ թվում միջխորհրդարանական համագործակցությանը: Շվեդիան եվրաինտեգրման ճանապարհին մեր գլխավոր գործընկերն է եղել միշտ և կա: Խոսել ենք նաև Վրաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների, եվրոպական և անվտանգության տեսանկյունից Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների և համագործակցության նոր հեռանկարների մասին: Շեշտը դրվել է սահմանադրական բարեփոխման և հյուսիսատլանտյան դաշինքում մեր անդամագրվելու հեռանկարների մասին»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: