Նոյեմբերի 6-ին, ԿԸՀ-ը գրանցելու է Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ ընտրված անձանց
Նոյեմբերի 6-ին, ԿԸՀ-ը գրանցելու է Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ ընտրված անձանց և նրանց փոխանցելու համապատասխան վկայականներ:
Նոյեմբերի 6-ին, լրանում է տեղի ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի, սակրեբուլոյի անդամ ընտրված անձանց գրանցելու և նրանց համապատասխան վկայականներ փոխանցելու ժամկետը: Սակրեբուլոյի անդամներին գրանցում է համապատասխան ընտրաշրջանային հանձնաժողովի նախագահը: Նշված հարցը կարգավորված է ընտրական օրենսգրքի համաձայն:
Օրենսդրության համաձայն, ինքնակառավարվող քաղաքի կամ համայնքի նորընտիր քաղաքապետի կամ գամգեբելիի իրավասությունը սկսվում է, իսկ հին պաշտոնատար անձի իրավասությունը ավարտվում է ընտրական հանձնաժոօղովի կողմից ընտրությունների արդյունքները ամփոփելուց 11 օր հետո:
Տեղի ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի, ինչպես նաև ինքնակառավարվող քաղաքի կամ համայնքի քաղաքացի կամ գամգեբելիի իրավասությունների ժամկետը 4 տարի է: