Նյու Յորքում հրդեհի ժամանակ 9 մարդ է տուժել

Նյու Յորքում Մանհեթենի հյուսիսային մասում 6-հարկանի բնակելի շենքում ուրբաթ տեղի ունեցած հրդեհ հետեւանքով 9 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Նյու Յոքի հրշեջ ծառայությանը:

Տուժողների թվում են 7 հրշեջ, մեկ ոստիկան եւ մեկ բնակիչ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհի մարմանը ավելի քան 200 հրշեջ է մասնակցում, կրակի չեզոքացումը դժվարանում է ուժգին քամու պատճառով: