Նինո Գվենետաձեն սովորական ռեժիմով շարունակում է աշխատել. Գերագույն դատարան
Վրաստանի գերագույն դատարանի նախագահը սովորական ռեժիմով շարունակում է իր աշխատանքը,- այս մասին տեղեկություն է հրապարակվել գերատեսչության կայքէջում:
«Վրաստանի գերագույն դատարանը հայտարարում է, որ Վրաստանի գերագույն դատարանի և Վրաստանի արտարադատության գերագույն խորհրդի նախագահ Նինո Գվենետաձեն սովորական ռեժիմով շարունակում է աշխատել»,- նշված է տեղեկությունում:
Նոյեմբերը 9-ին տարածվել էր տեղեկություն, որ Նինո Գվենետաձեն հնարավոր է լքի իր պաշտոնը: Դրա պատճառ էր անվանվել դատավորների անժամկետ նշանակման վերաբերյալ առաջացած հիմնախնդիրը: Մասնավորապես, խոսքը վերաբերել է 34 դատավորի նշանակման հարցին, որին չի համաձայնել Նինո Գվենետաձեն:
Սակայն, քիչ անց գերագույն դատարանի և արդարադատության գերագույն խորհրդի նախագահը այնուամենայնիվ ստորագրել է արդարադատության գերագույն խորհրդի որոշումը՝ 34 դատավորի պաշտոնին անժամկետ նշանակելու վերաբերյալ: