Նինո Գվենետաձեն հնարավոր է հեռանա գերագույն դատարանի նախագահի պաշտոնից
Վրաստանի գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեն հնարավոր է լքի իր պաշտոնը: Առաջին ալիքի լրատվությամբ, դրա պատճառ կարող է հանդիսանալ դատավորների անժամկետ նշանակման վերաբերյալ առաջացած հիմնախնդիրը:
Կոնկրետ, խոսքը վերաբերում է 34 դատավորի նշանակման հարցին, որին չի համաձայնում Նինո Գվենետաձեն:
Չի բացառվում, որ Գվենետաձեն իր պաշտոնը լքի գերագույն դատարանում այս րոպեներին ընթացող հանդիպումից հետո: Նշենք, որ արդարադատության խորհրդի փակ հանդիպմանը քննարկվում է հենց դատավորների անժամկետ նշանակման հարցը:
Նինո Գվենետաձեն գերագույն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականի մարտի 20-ից:
Հեղինակ -
Edgar Barsegyan