Գերագույն դատարանի և արդարադատության խորհրդի նախագահ Նինո Գվենետաձեն այսօր տարածելու է գրավոր հայտարարություն,- այս մասին արդարադատության խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդի անդամ Նազի Ջանեզաշվիլին:
Ինչպես նա նշել է հայտարարության մեջ խոսքը վերաբերելու է դատավորների անժամկետ նշանակման կապակցությամբ Նինո Գվենետաձեի դիրքորոշմանը:
Հանդիպման ավարտից հետո լրագրողների մոտ մեկնաբանություն է արել նաև խորհրդի մեկ այլ անդամ Մերաբ Գաբինաշվիլին: Նրա հայտարարությամբ Գվենետաձեն ստորագրել է 34 դատավորի անժամկետ նշանակման հրամանագիրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan